ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

ԿԸՀ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը

ԿԸՀ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը
09.04.2017 | 21:59

ԿԸՀ-ն քննարկեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը՝ Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հանձնաժողովը՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման որոշում կայացնելը պետք է քննի դաշինքի ներկայացրած դիմումը և որոշման մեջ ամրագրի նաև դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը:

«Դիմումը բաղկացած է 121 էջից, պարունակում է 21 բաժիններ, որոնցում ներկայացված են իրավական դիրքորոշումներ, փաստական հանգամանքներ, որոնք բերվել են դիմումով ներկայացվող պահանջները հիմնավորելու նպատակով»,- նշեց Մուկուչյանը: Նա հավելեց, որ իրենք ծանոթացել են դիմումի բոլոր փաստական և իրավական հիմքերին, բոլոր հանգամանքները մանրամասն ուսումնասիրվել են հանձնաժողովի անդամների կողմից: Դիմումը ԿԸՀ է ներկայացված օրենքով սահմանված ժամկետներում՝ 2017 թ. ապրիլի 7-ին: ԿԸՀ նախագահը ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի լիազորված, «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանին հնարավորություն տվեց մեկ ժամ ներկայացնել դիմումը: Տիգրան Եգորյանը ներկայացրեց միջնորդություն՝ դիմումում ներկայացված փաստական հանգամանքներում լրացումներ կատարելու վերաբերյալ:

ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը՝ հիմնավորելով, որ փաստական հանգամանքները պետք է ներկայացվեն օրենքով սահմանված ժամկետներում, քանի որ դիմումի քննության ժամկետները սահմանափակ են:
Եգորյանի դիմումը ներկայացնելուց հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ՀՀ ԿԸՀ որոշումը՝ Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայացած ընտրությունների վերաբերյալ, որում ներառված էր նաև հանձնաժողովի որոշումը ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի մասին: ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ընտրությունների արդյունքները կարող են անվավեր ճանաչվել միայն այն պայմանով, որ թույլ տրված խախտումները թույլ չեն տալիս պարզել ընտրությունների արդյունքները, երբ արձանագրված խախտումները կարող են կասկածի տակ դնել արդյունքները: «Օրենքը չի սահմանում խախտումների քանակ կամ տեսակ, որոնց առկայությունը հիմք կհանդիսանա ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Որևէ ընտրատեղամասում եղած խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ մյուս տեղամասերում նմանատիպ խախտումների վերաբերյալ ենթադրություններ անելու համար: Ընտրությունների արդյունքները կարող են անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, եթե խախտումներն էապես ազդել են թեկնածուների կամ կուսակցությունների ստացած ձայների քանակի վրա»,- ասաց Տիգրան Մուկուչյանը: Նա ընդգծեց, որ դիմումում առկա են խախտումների վերաբերյալ դիտարկումներ միայն ընտրական տեղամասերի ընդհանուր թվի 13 տոկոսի վերաբերյալ: «Դիմումում որոշ դեպքերում հստակ նշված չեն տեղամասերի համարները, որոնց վերաբերյալ դատողություններ են անում, մի քանի տասնյակ փաստական տվյալներ կրկնվում են, իսկ մի քանի տասնյակ փաստական տվյալներ վկայում են ոչ թե խախտման առկայության, այլ դրա բացակայության մասին: Դիմումին կից ներկայացված չէ որևէ պատշաճ ապացույց: Այն զուրկ է իրավական հիմնավորումներից»,- ընդգծեց Մուկուչյանը:


Նա հավելեց, որ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի դիմումը հիմնազուրկ է, վկայակոչված դատողությունները չեն կարող հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար:
ԿԸՀ-ն արտահերթ նիստում ամփոփեց ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստում ասաց, որ ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ հանձնաժողովը կազմել է արձանագրություն:
Ըստ այդմ՝ ընտրողների ցուցակներում ընդգրկված անձանց ընդհանուր թիվը եղել է 2 մլն 588 հազար: Ընտրողների ընդհանուր թիվը՝ 1 մլն 575 հազար 782: Անճշտությունների գումարային չափը եղել է 2052: Ըստ ընտրությունների վերջնական արդյունքի՝ «Ելք» դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը կազմել է 122 065, ՀՀԿ-ին կողմ քվեարկածների թիվը՝ 770 441, ՕՐՕ դաշինքին կողմ քվեարկածների թիվը՝ 32 508, ՀՅԴ-ին կողմ քվեարկածների թիվը՝ 103 048, «Ազատ դեմոկրատներ»՝ 14 739, «Հայկական վերածնունդ»՝ 58 265, «Ծառուկյան» դաշինք՝ 428 836, «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք՝ 25 950, կոմունիստական կուսակցություն՝ 11 741:


ԿԸՀ անդամները ստորագրությամբ հաստատեցին արձանագրությունը: Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցնում է 4 քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը և ՀՅԴ-ն։ ՀՀԿ-ն քվեարկության արդյունքներով նորընտիր խորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը` 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ։

Դիտվել է՝ 1424

Մեկնաբանություններ